Telegraph-ը գրում է, որ ISIS խմբավորման անդամ 22-ամյա բրիտանուհին խոստացել է դառնալ Սիրիայում գերված արևմուտքիցների առաջին կին դահիճը: Հաջիջա Դեյրը ծնունդով Լյուիշեմից է, Լոնդոնի հարավարևելյան թաղամաս: Վերջինս ուրախությամբ գրել է իր թվիթերյան միկրոբլոգում Ջեյմս Ֆոուլիի գազանաբար սպանության մասին: Բրիտանուհին Սիրիա է տեղափոխվել 2012-ին շվեդացի ամուսնու` Աբու Բաքըրի հետ, ով այժմ “Իսլամական պետություն” խմբավորման կազմում պայքարում է իշխանությունների դեմ: Նրան ոգևորել է ամերիկացի լրագրողի սպանությունը և նա հայտարարել է, որ ինքն էլ նույն գործով կզբաղվի ու կդառնա առաջին բրիտանացի կին դահիճը: Դեյրը նաև կոչ է արել լոնդոնցի այլ կանանց ևս միանալ իրենց խմբավորմանն ու հետևել իր օրինակին: