MENA գործակալությունը գրում է, որ առնվազն 33 մարդ է զոհվել 40-ը վիրավորվել Սինայում վաղ առավոտյան երկու ավտոբուսների բախումից: Զոհերը հիմնականում եղել են ՌԴ և Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ: Ինչպես հաղորդում են տեղի լրատվական աղբյուրները, այժմ էլ շարունակվում են ավստոբուսների մնացորդներից դիակների դուրսբերման աշխատանքները և զոհերի թիվը կարող է աճել: Ավոտբուսներից մեկը վերադառնալիս է եղել Շարմ-Էլ-Շեյխ հանգստավայրից, իսկ մյուսը ուղևորվելիս է եղել Նեղոսի դելտայի շրջանից: