ՌԴ մարդասիրական օգնության առաջին բեռնատարները արդեն հասել են Ուկրաինայի Լուգանսկ քաղաք: Այս մասին հաղորդում է LifeNews-ը: Նշվում է նաև, որ սահմանային անցակետից մինչև Լուգանսկ ճանապարհին որևէ դեպք տեղի չի ունեցել: Մինչ այդ արդեն, այսօր առավոտյան մարդասիրական բեռնատարների շարասոյւնը մտել էր Ուկրաինայի տարածք ու ուղղություն վերցրել դեպի Լուգանսկ: Թեև ուկրաինական իշխանությունները իրենց դժգոհությունը հասցրել էին հայտնել, սակայն մեքենաները, Կարմիր Խաչի դրոշի ներքո, այս պահին գտնվում են Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում ծավալվող ռազմական գործողությունների կենտրոնում: Նախագահ Պորոշչենկոն հայտարարել էր, որ շարասյան անվտանգության պատասխանատվությունը վերապահում է ռուսական կողմին և երևէ երաշխիքներ տրամադրել չի կարող: Ի պատասխան այս հայտարարության Մոսկվան որոշում է կայացրել սեփական պատասխանատվության ներքո Լուգանսկի աղետյալ բնակչությանն հասցնել մարդասիրական օգնությունը: