«Интерфакс»-ը, հղում տալով Ուկարիանայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարարության մամլո ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրությանը, գրում է, որ հրաժարական է տվել Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Պավել Շերեմետը, ով այդ պաշտոնին նշանակվել էր այս տարվա փետրվարին: Հրաժարականի պատճառները չեն մանրամասնվում: Միաժամանակ ինքը` Շերեմետը, գրառում է թողել իր Facebook-յան էջում, ըստ որի, հին համակարգի մարդկանց դեմ պայքարելու փոխարեն ավելի արդյունավետ կլինի կենտրոնանալ նորը ստեղծողների հետ աշխատանքում: