Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Որևէ օրենքի փոփոխության դրական կամ բացասական գնահատականը տալու համար որոշակի ժամանակահատված է հարկավոր. ՃՈ պետ

Երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների փոփոխության մասին օրինագիծն արդեն ուժի մեջ է: Ի՞նչ կտա այն վարորդներին և ինչպես կազդի երթևեկության անվտանգության վրա: Tert.am-ն այս և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի հետ: -Նախ, որևէ օրենքի փոփոխության դրական կամ բացասական գնահատականը տալու համար որոշակի ժամանակահատված է հարկավոր: Մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ դրա հետևանքների մասին խոսել, առնվազն տարեկան կտրված է պետք, որպեսզի գնահատականը լինի հստակ: Այնուամենայնիվ, բարոյական իմաստով որպես դրական քայլ դեպի տրանսպորտային միջոցի վարորդը՝ դրական է, եթե հաշվի առնենք, որ այնպիսի իրավախախտումները, որոնք կարող էին որոշակի դեպքերում լինել անփութության հետևանք, նման դեպքերում տուգանքների չափերն իջեցվեցին: -Պարո՛ն Գալստյան, արագաչափերի ու տեսախցիկների արձանագրած խախտումների վերաբերյալ տուգանքների ծանուցումները հաճախ վարորդները չեն ստանում, հետևաբար, վճարումներ չեն կատարում, ինչից հետո խախտումներ կատարած վարորդների հաշիվների վրա կալանք է դրվում: Ձեր վերաբերմունքն այս երևույթին թե՛ մարդկային տեսակետից, թե՛ որպես պաշտոնյա: -Ձեր ասած խնդիրն իրականում առկա է: Մենք պայմանագիր ունենք «Հայփոստ» կազմակերպության հետ, որոնք մեր որոշումներն առաքում են հասցեատերերին: Այստեղ նաև փոստատարի պատասխանատվության հարցն է: Կրկնում եմ՝ Ձեր կողմից առաջադրված հարցը կա, ուղղակի դա ճանապարհային ոստիկանության հետ կապված չէ, դա զուտ փոստատարի պատասխանատվությունն է, որ ինքը նորմալ այցելի բոլոր հասցեները և հասցեատերերին տեղեկացնի: Շատ անգամ ամառային արձակուրդների ժամանակահատվածում հասցեատերերը տանը չեն լինում, ծրարը հարևանին են տալիս, կամ փոստատարը կտրոնը թողնում է դռան վրա, որպեսզի քաղաքացին տեսնի, որ ինքը ծրար ունի և գնա «Հայփոստ»-ից ստանա: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ քաղաքացին տեղեկացված չի լինում, և, ըստ օրենքի, արդեն 60 օրն անցնելուց հետո տուգանքը հնգապատկվում է և 6 ամսվա ընթացքում արդեն ուղարկվում է ԴԱՀԿ։ Մենք ԴԱՀԿ պահանջը ներկայացնում ենք մայր գումարով՝ առանց տույժերը հաշվարկելու, հաշվի առնելով, որ քաղաքացին անձամբ ինքը չի տեղեկացել: Որոշ դեպքերում առկա է նաև տրանսպորտային միջոցների սեփականատերերի պատասխանատվությունը, նրանք փոխում են իրենց բնակության կամ հաշվառման վայրը և սահմանված կարգով տրանսպորտային միջոցի հաշվառում չեն իրականացնում, հետևաբար ճանապարհային ոստիկանությունը տիրապետելով այն հաշվառման հասցեին, որը եղել է նախկինում, փոստային առաքանին ուղարկում է տվյալ հասցեով: Այսինքն, որոշ դեպքերում կա նաև տրանսպորտային միջոցի սեփականատերերի պատասխանատվությունը, որ իրենք պետք է տրանսպորտային միջոցները պատշաճ կարգով հաշվառեն: -Տեսախցիկների և արագաչափերի ներդրումից հետո վթարների թվի նվազում կա՞: Ի՞նչ շոշափելի արդյունք ունեցանք: -Շոշափելի արդյունք կա. նախևառաջ բոլորի համար էլ արդեն տեսանելի է, որ Երևան քաղաքում երթևեկությունը զգալի կարգավորվել է, կարելի է ասել, որ երթևեկության կուլտուրան նկատելի բարձրացել է: Ինչ վերաբերում է արձանագրված խախտումներին և դրանց հետևանքներին, կարևորն այն է, որ ունենք մահվան ելքով վթարների պակաս: Հենց այսօր կարող ենք ասել, որ նախորդ տարվա նույն օրվա համեմատ ունենք մահվան 20 դեպքով պակաս ցուցանիշ: Իսկ յուրաքանչյուր հաջորդ տարվա նվազումը հաշվարկվում է նախորդ տարվա արդեն իսկ նվազած ցուցանիշով: Բացի այդ, Երևան քաղաքի խաչմերուկներում տեսախցիկների առկայությունը շատ դեպքերում օգնել է բացահայտել այլ հանցագործություններ ևս: -Տարվա այս ժամանակահատվածում Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ինչպե՞ս է կանոնակարգվում: -Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամառային այս արձակուրդների ընթացքում Երևան-Սևան ճանապարհին ուժեղացվում է ծառայությունը: Պարեկային երթուղիները բոլորը մոտեցվում են հիմնական ճանապարհին,առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանգստյան՝ շաբաթ և կիրակի օրերի վրա, և երեկոյան մեծ հոսքի ժամանակ, եթե կարիք լինում է, ճանապարհային ոստիկանության մեքենաները հոսքեր են ստեղծում և ըստ հոսքերի թույլատրելի արագությամբ մինչև Երևան ուղեկցում են մեքենաներին, որպեսզի վարորդները դրանից արագ հնարավորություն չունենան երթևեկելու:Անհրաժեշտության դեպքում նաև վազանցի հնարավորություն փնտրող և առավել աչքի ընկնող վարորդներին, որոնց մեքենաների ընթացքն ուշադրություն է հրավիրում, նրանց մեքենաները կանգնեցվում և ստուգվում են ոգելից խմիչքի օգտագործված լինել-չլինելը: -Մոտ 10 օրից նոր ուսումնական տարին է սկսվում: Կրթօջախների շրջակայքում ինչպե՞ս է իրականացվելու աշակերտների անվտանգության հարցը: -Նախկինում սեպտեմբերի առաջին տասնօրյակում ուժեղացված ծառայությունների էին իրականացվում կրթական օջախների մոտ, սակայն ոստիկանության պետ պարոն Գասպարյանի գալուց հետո մեր առջև խնդիր դրվեց ուժեղացված ծառայությունը կազմակերպել դպրոցների մոտ ամբողջ սեպտեմբեր ամսին: Ամբողջ մեկ ամսվա ընթացքում մեր պարեկները դպրոցների դասաժամերի ընթացքում պարտադիր ծառայություն են կատարելու դպրոցների հարակից տարածքներում: Բացի դրանից, օգոստոսի 25-ից մեր ՃՈ խմբերը կսկսեն այցելել դպրոցներ, հանդիպել տնօրենների հետ, փորձում ենք հասկանալ նրան խնդիրները՝ դեպի դպրոցներ ճանապարհների հետ կապված, եթե անհրաժեշտություն կա անցումներով, ինչու չէ, նաև լուսացուցային օբյեկտներով կահավորելու հարցերում աջակից լինել: Դպրոցների տնօրենների պահանջների գրեթե 90 տոկոսը կատարվում է: Հատուկ մշակված պլաններով տարրական, միջին և բարձր դասարանցիների համար սեպտեմբեր ամսվա ընթացքում դպրոցներում ուսումնական պարապմունքներ են անցկացվում ճանապարհային երթևեկության թեմաներով:
 
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference