Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է լեզվական սկզբունքով երկրի պառակտման հնարավորությունը, հայտնում է Лента-ն։
Այդ մասին նախագահը հայտարարել է Կիևի կենտրոնում Սոֆիայի հրապարակում պետական դրոշի բարձրացման ժամանակ։ Օգոստոսի 23-ին Ուկրաինան նշում է Ազգային դրոշի օրը։
«Ուկրաինան լեզվական սկզբունքով ոչ ոք չի պառակտի։ Դա այն դեպքում, երբ միակ պետական լեզուն երկրում կլինի ուկրաիներեն լեզուն։ Ուկրաինացիները միավորվել են և ուժեղացել, ավելի շատ են հայրենասերները և եվրաինտեգրման կողմնակիցները, պետության ունիտար կառույցի կողմնակիցները, նրանք, ովքեր աջակցում են ուկրաիներեն լեզվի գաղափարին՝ որպես միակ պետական լեզվի»,- նշել է Պորոշենկոն։
Նախագահը հավելել է, որ երկրի ռուսալեզու քաղաքացիները «Ուկրաինան ավելի քիչ չեն սիրում, քան նրանք, ովքեր խոսում են ուկրաիներեն»։ «Մենք պետք է գնահատենք այն մարդկանց ներդնումը, ովքեր խոսում են ռուսերեն»,- ասել է Պորոշենկոն։