Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հավանական է, որ խոր աշնանը հանրահավաքներ լինեն, հնչեն հոխորտացող, բուռն ելույթներ՝ թատրոնը լիարժեք դարձնելու համար. Պ. Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ խոր աշնանը լուրջ գործընթացների պետք չէ սպասել, թերևս նա չի բացառում մի քանի բեմադրված ներկայացում՝ իշխանական վարչակազմի սցենարով։ «Կարծում եմ աշնանը որևէ բան մեր հասարակության համար և մեր պետականության համար սպասելը ճիշտ չի լինի, ուղղակի իմիտացիոն պրոցեսներ կարող է լինեն, կարող է և չլինեն, դա կախված է իշխանության ցանկությունից նաև արտաքին քաղաքական իրավիճակից, թե ինչ կպարտադրի իշխող վարչախմբին՝ ներսում որևէ թատերական ներկայացում բեմադրելու համար։ Այնպես որ հանրահավաքներ հավանական է, որ լինեն, կլինեն հոխորտացող, բուռն ելույթներ՝ թատրոնը լիարժեք դարձնելու համար»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը, չնայած որ, ըստ նրա, բոլոր հնարավորությունները կան, իրավիճակի փոփոխության համար։ «Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղված՝ առաջին հերթին քաղաքական, որը երկու տասնամյակ շարունակվում է, այսինքն՝ ոչ մի ձև հասարակությանը չի հաջողվում լեգիտիմ իշխանություն ձևավորել և երկրորդը՝ քրեածին օլիգարխիան է, չնայած օլիգարխիան չի կարող լինել ոչ քրեածին։ Երրորդը այդ երկուսի հետևանքն է՝ սոցիալ հոգեբանական վիճակը ուղղորդված տնտեսական անճարակությունից։ Մեր հասարակության կեսն աղքատության մեջ է և ամենակարևորը՝ անարդարության զգացումը, որ տիրում է Հայաստանում։ Այս բոլորը համատեղված՝ յուրաքանչյուր պահի Հայաստանում կարող է լինել իրավիճակի փոփոխություն, և նոր իրավիճակ ստեղծելու շանս, որը պարբերաբար յուրաքանչյուր համապետական ընտրությունից հետո, կարծես թե, հասարակությունը սկսում է փորձել»,- նշեց նա ու բացատրեց՝ չի հաջողվում, քանի որ տարբեր լիդերներ տրվում են իշխանություններին։ «Անունները չեմ թվարկում. հայտնի են։ Հիմա աշնանը սպասվող իրավիճակը սրելու համար բոլոր նախադրյալներն առկա են, բայց վարչախումբն այս բոլորը հասկացել է և պատահական չէ, որ ոչ իշխանական քառյակ ձևավորեց և քանի դեռ, ցավոք սրտի, մեր հասարակության որոշ շերտեր դեռևս հույսեր են փայփայում այդ ոչ իշխանական քառյակից և տրվում այդ ոչ իշխանական քառյակի օլիգարխիային, ապա լավ բան սպասել հնարավոր չէ»,- հավելեց նա։ Մակեյանը նկատեց, թե քառյակի մասով բազմաթիվ անգամ է ասել՝ կեղծ ընդդիմություն է և հիմնավորեց. «Հիմնական տանողը ԲՀԿ-ն է, ԲՀԿ-ն օլիգարխիայի հավաքածու է Հայաստանի թիվ մեկ օլիգարխի գխավորությամբ, դա ինչպե՞ս կարող է ընկալվել ընդդիմադիր, դրան կցված է ՀԱԿԿ-ն (Հայ ազգային կոնգրես կուսակցություն), ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն իր կենսագրության մեջ մշտապես համագործակցել է Քոչարյանի հետ, հիմա մնում է այնտեղ, քիչ թե շատ, ինձ համար անհասկանալի «Ժառանգությունը», բայց նա էլ իներցիոն գնում է նրանց հետևից։ Հիմա սա է իրականությունը, ի՞նչ կարող է անել քառյակն առանց իշխող վերնախավի, առանց Քոչարյան-Սարգսյան իմացության»,- ասաց նա։ Իսկ ինչո՞վ են զբաղված արտախորհրդարանական ուժերը, այդ թվում նաև նրա ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, արդյոք միայն հետևելո՞վ իր իսկ նշած «բեմադրությանը» հարցին Պետրոս Մակեյանը պատասխանեց, թե իրենք արտախորհրդարանական ուժ չեն, քանի որ խորհրդարանում ներգրավված են, ուղղակի ՀԱԿ-ն ուզուրպացրել այն։ «Դուք այսօր պատահական չէ, որ մեզ կա՛մ արտախորհրդարանական եք համարում, կա՛մ ոչ ազդեցիկ ուժ, բայց այդ բոլորն այն քարոզչության արդյունքն է, որը տարվում է և՛ իշխանության, և՛, այսպես ասած, առաջի գծի ընդդիմության կողմից, որպեսզի մեկուսացվենք»,- ասաց նա և ընդգծեց, որ իրենց՝ իրական ընդդիմության, խնդիրն է «առաջին հերթին հասարակությանը հասկացնել, թե ով ով է, իսկ դա ժամանակի խնդիր է»։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ լուրջ փոփոխություն կարող է անել միմիայն հասարակությունը և նոր լիդերների կարիք բոլորովին չկա. «Իմ կարծիքով հիմնական գործող դերակատարումն ունենալու է ժողովուրդը, ուղղակի հիմա մեր՝ իրական ընդդիմադիրների (որոնք ո՛չ իշխանության հետ ստվերային «բազարների» մեջ են, ո՛չ էլ՝ այսպես կոչված, իշխանության կողմից ուղղորդվող ու վերահսկվող ընդդիմադիրների) խնդիրն է ուժերը կարողանալ համախմբելու անհրաժեշտ պահին պրոցես տանել, իսկ անհրաժեշտ պահը աշնանը դժվար թե լինի։ Աշնանը հնարավոր կլինի, եթե դրսից ինչ-որ իմպուլսներ զգացվեն, իսկ եթե չեղավ, ներքին առիթներ չեն կարող լինել»։    
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference