ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում բնակվող 36-ամյա լուսանկարչուհի Վանեսա Նոյֆիլդը հայտնել է, որ շատ հաջողակ է, քանի որ կարողացել է լուսանկարել անչափ գեղեցիկ տեսարան՝ թռչող ափսեի նմանվող փոթորիկ, գրում է Daily Mail-ը:
Փոթորիկը «բազմահարկ» է եղել՝ դա ցիկլոնային եղանակի ֆենոմեն է, երբ տաք օդը բարձրանում է մոտ 76 մետր վայրկյան արագությամբ: Սովորաբար «բազմահարկ» փոթորիկները 30-ից 40 րոպե են տևում՝ գնալով քչանում են՝ մինչ ամբողջությամբ չեն վերանում:
Նոյֆիլդն ասել է, որ մայր բնությունն իրեն պարզապես հիացնում է: Լուսանկարներից մի քանիսում երևում է, թե ինչպես են արևի ճառագայթներն անցնում փոթորկի միջով: