Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 84%-ը կողմնակից են արտասահմանյան ապրանքների նկատմամբ ՌԴ կառավարության սահմանած արգելքներին և կարծում են, որ այդ արգելքները կնպաստեն երկրում գյուղատնտեսության զարգացմանը ու կհանգեցնեն հայրենական արդյունաբերության աճին: Հարցումները նաև ցույց են տվել, որ մտցված սահմանափակումներից դժգոհ են միայն ռուսաստանցիների 9%-ը: Հետաքրքրականն այն է, գնաճ կանխատեսում են հարցվածների 63%-ը, իսկ գնաճի հավանականությունը փոքր են գնահատում` 31%-ը: