Mirror-ը գրում է, որ 26-ամյա շոտլանդացի ձկնորս Դենիել Բեննետը հերթական որսի ժամանակ իսկական պատմության մեջ է ընկել: Երիտասարդը նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել, որ այդ երեկո իրեն կհաջողվի որսալ Սքայ կղզու ափերին երբևէ որսացած ամենամեծ սկան տեսակի ձուկը: Որսացած ձկան քաշը հասնում է հարյուր կիլոգրամի, իսկ չափսերով չի զիջում գորիլլա կապիկին և ունի 169 սանտիմետր երկարություն: “Մեջքս այս որսը դեռ երկար կհիշի”,- կատակել է Դենիելը, պատմելով, որ երկու ժամ է պահանջվել, որպեսզի ձկանը նավակ բարձրացնի ջրից: Բրիտանական ձկնորսական Record Fish ընկերությունն արդեն հաստատել է, որ Դենիել Բեննետի որսը ամենամեծն է, որ երբևէ որսացվել է Սքայ կղզու ափերին, սակայն և նշել է, որ 1994թ. ևս ռեկորդ է սահմանվել երբ ձկնորսները որսացել են նույն` սկան տեսակի 72 կիլոգրամանոց ձկան: Սակայն ռեկորդը պաշտոնապես չի գրանցվի, քանի որ ձկան որսի պահին այնտեղ ներկա չեն եղել Record Fish-ի ներկայացուցիչները: