The Independent-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանական BAE Systems ընկերությունը մշակել է մի համակարգ, որը թույլ է տալիս օդանավի մակերեսին “զգալ” կորտվածքը, խզվածքը կամ այլ վնասվածք ու այդ մասին "զգուշացնել": Համակարգը, ինչպես նախագծում ներգրավված մասնագետներն են հավաստիացնում, նման է մարդու մաշկի զգայունությանը: Տեխնոլոգիան աշխատում է հազարավոր միկրոսենսորային չիփերի օգնությամբ, որոնք տեղադրված են ապարատի, տվյալ դեպքում օդանավի, մակերևույթին ու կարող են խնդիրը “զգալ” ու “զգուշացնել” դեռ սկսվելուց առաջ: Մասնագետները նշում են նաև, որ սարքը կարող է չափել քամու ուղղությունը, ջերմաստիճանը, ճնշումը և շարժումը: Օդային անվտանգության վերլուծաբանների կարծիքով, նոր հայտնագործությունը իր օգուտները կարող է բերել ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում: