Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մեկնաբանել են, թե ինչու չեն ուղեկցել օրերս Ուկարինայի հարավարևելյան շրջաններին հատկացված ռուսական շուրջ երկու հազար տոննա կշռող մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյունը: "Մենք բավարար անվտանգության երաշխիքներ չենք ստացել հակամարտող կողմերից: Լուգանսկի մեր ներկայացուցիչները մեզ հաղորդել էին, որ ինտենսիվ փոխհրաձգություն է ընթանում հակամարտության գոտում նույնիսկ գիշերվա ժամերին: Անվտանգության նկատառումներից ելնելով մենք ձեռնպահ մնացինք մարդասիրական ավտոշարասյունը ուղեկցելուց”,- նշվում է հայտարարության մեջ: