BBC-ն գրում է, որ շաբաթ օրը Իսլանդիայում ժայթքել է Բարդարբունգա հրաբուխը, որը գտնվում է մայրաքաղաք Ռեյկյավիկից երեք հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Իշխանությունները ամենաբարձր կարգի տագնապ են հայտարարել: Հիշեցնենք, որ Բարդարբունգան վերջին անգամ ժայթքել էր 2010-ին: Այն իր մեծությամբ երկրորդ հրաբուխն է Իսլանդիայում: Հրաբուխը գտնվում է սառցադաշտի տարածքում և եթե ժայթքումը լինի երկարատև, ապա սառցադաշտը կարող է ուղղակի գոլորշիանալ: