Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ջրային ռեսուրսների քանակ են կրճատում այն պահին, երբ Ռուսաստանը անսահմանափակ ձկնամթերք է ընդունում. ՀԿ նախագահ

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը Tert.am-ի հետ զրույցում ձուկ և ձկնամթերք արտահանելու հարցում վեց խնդիր է մատնանշում: Առաջին հարցը նա համարում է արտահանման ժամանակ գործող մեխանիզմների խնդիրը, և թե ինչպիսի տեխնիկական պայմաններ են օգտագործվելու և կիրառվելու: «Երկրորդ` արտահանողների իրավունքների և տնտեսական շահերի պաշտպանությունը և դրանց իրականացման ապահովությունը ինչպես է կյանքի կոչվելու և ով է դրա պատասխանատուն, որովհետև մեր արտահանողները, երբ ընկնում են ճնշման տակ, համապատասխան կառույցները մեր արտահանողի շահերը տվյալ երկրում չեն կարողանում պատշաճ ձևով ներկայացնել և պաշտպանել: Օրինակ` երբ արգելանք է դրվում կամ նախազգուշացում է տրվում որևէ մեկ արտահանող կազմակերպության, մի ամբողջ տարի նա չի կարողանում իր արտահանման գործընթացը շարունակել, այնինչ, մոտավորապես մեկ ամսվա ընթացքում, կազմակերպությունը բոլորը բերում է համապատասխան վիճակի, եթե կարելի է համարել, որ այնտեղ խախտումներ եղել են»,- ասաց նա: Երրորդ խնդիրը նա համարեց այն, թե ինչպես է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «իր դերն ու նշանակությունը իրականացնելու, երբ ինքն է որոշ խոչընդոտներ ստեղծում իր կողմից ցուցաբերված անգործությամբ և գործողություններով»: «ՍԱՊԾ-ն արտահանման վերաբերյալ քննարկում է կազմակերպում, բայց արտահանողների իրավական և տնտեսական շահերի ներկայացուցիչներից այն թաքուն է պահում: Դրանով զրկում է արտահանողին իր սահմանադրական իրավունքի իրականացման հնարավորությունից, որն է՝ իրենց վերաբերող տեղեկություններ ստանալու իրավունքը ապահովելու գործընթացը»,- ասաց նա:   Չորրորդ խնդիրը վերաբերում է բնապահպանական բարեփոխումների դերին ու նշանակությանը և արտահանման կանխարգելման գործում դրանց առաջացրած հետևանքներին: «Բնապահպանական բարեփոխումներ են իրականացվում, որոնք կանխարգելում են արտահանման գործընթացը: Հիմա օգտագործվող ջրային ռեսուրսների քանակի կրճատում է տեղի ունենում, այն պահին, երբ Ռուսաստանը անսահմանափակ ձկնամթերք է ընդունում»,- ասաց Արթուր Աթոյանը և նշեց, որ այդ բնապահպանական բարեփոխումների հետևանքով առաջացած ռիսկերը ձկնաբույծի ուսերից պետությունը չի վերցնում, մինչդեռ բոլոր զարգացած երկրները, բոլոր տեսակ ռիսկերը վերցնում են իրենց վրա: Ըստ նրա` այդկերպ մեր երկրում տնտեսվարողին ուղղորդում ենք քայքայման, և տնտեսությունը գցում են տնտեսական ցնցումների մեջ:   «Հինգերորդ` իմ կողմից առաջարկություն է արվել, որպեսզի ՍԱՊԾ-ն և Բնապահպանության նախարարությունները համագործակցեն տնտեսվարողների կամ իրենց իրավական ու տնտեսական շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ, և ապահովեն իրենց գործողությունների, միջոցառումների թափանցիկությունը: Եվ վեցերորդ` անհրաժեշտ է պարզել մի շատ վտանգավոր հարցի պատասխան` թե արտահանումն ո՞ւմ է ձեռնտու` արտահանողի՞ն, թե՞ այդ իրավունքը նրան վերապահողին: Մինչ այս հարցի պատասխանը չճշտվի, կարիք չկա ոգևորվել և համարել, որ արտահանման հետևանքով մեր հանրապետությունում դրամական մուտքեր և հոսքեր կլինեն»,-ասաց նա: «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահը հայտնում է, որ հիմա մեր արտադրանք նվազել է, որովհետև ապրանքային ձուկը հավասարվել էր ինքնարժեքին, և ձկնարտադրողը սկսել է նվազեցնել քանակը, որպեսզի «կարողանա գին պահել»: Նա նշեց, որ տնտեսությունները վարկերի տակ են, և ոլորտն անեկամտաբեր է դարձել: «Հիմա փոխարեն խթանենք, որպեսզի արտահանման ծավալներն ավելանան, մենք բնապահպանական միջոցառումներ ենք իրականացնում, որը տանում է արտահանման ծավալների նվազման»,- հավելեց նա: Ի դեպ` նա հայտնեց, որ մեր արտադրանքը ռուսական շուկայում պահանջարկ ունի, որովհետև կենսաբանորեն մաքուր ձկնամթերք ենք արտահանում, ինչը գալիս է ջրի որակից, քանի որ համային և որակական հատկանիշներով այն բարձր է: «Մեզ մնում է այս իրավիճակը ճշգրիտ օգտագործել»,- ասաց նա: Արթուր Աթոյանը կրկին նշեց, որ մինչ հիմա երբ եղել է արտահանման գործընթացի վերաբերյալ քննարկում, հավաք, նիստ և որևէ միջոցառում, իրեն գիտակցաբար մասնակից չեն դարձրել: «Որովհետև հենց ես գնացի, նրանց հետին նպատակներն ու մտադրությունները անմիջապես հասկանալու եմ: Եթե նրանք մեզանից թաքցնելու բան չունեն, ի՞նչն էր պատճառը, որ ինձանից թաքուն են անում այդ ամենը»,-ասաց նա: Այս հարցի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանից: «Իրականում այնպես չէ` ինչպես Արթուր Աթոյանն է ներկայացնում: Առհասարակ ՍԱՊԾ-ն գործում է օրենքի սահմաններում և ձուկ-ձկնամթերք արտահանող ընկերությունների հետ կապված էլ մենք աշխատում ենք օրենքի սահմաններում: ՍԱՊԾ-ն իր դերակատարումը` ձուկ, ձկնամթերք արտադրողների հետ կապված մշտապես ապահովում է: Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա ինքը սկզբում առանց համապատասխան փաստաթղթի էր ներկայացել, և փաստաթուղթը ներկայացնելուց հետո նոր մասնակցել է քննարկումներին: Առանձնապես որևէ խոչընդոտ իր հետ կապված չենք ստեղծում»,- ասաց նա:   Արմինե Սուքիասյանը հայտնեց, որ վերջին երկու տարվա ընթացքում մինչ օրս արտահանման համար մոտավորապես 22 ընկերություն է հայտ ներկայացրել ՍԱՊԾ: «Մենք բոլորին ընդառաջել ենք, այդ հայտը ներկայացրել ենք ՌԴ համապատասխան մեր գործընկեր ծառայությանը»,- ասաց նա: Նա հայտնեց, որ ՌԴ մասնագետները ժամանել են Հայաստան, մոնիթորինգ են իրականացրել, և հիմա տնտեսվարողները սպասում են պատասխանի, թե տվյալ ընկերություններից քանիսը կարող են մասնակցել արտահանման գործընթացին: Ինչ վերաբերում է Արթուր Աթոյանի այն ասածին, որ մեր երկիրը արտահանողների շահերը չի պաշտպանում, մամուլի խոսնակն ասաց, որ ՍԱՊԾ-ն պաշտպան չէ, այլ ծառայություն է, որը գործում է օրենքի սահմաններում։ «Այս պահին ռուսական կայքի համաձայն, հինգ ընկերություններ արգելքի տակ են, տասնվեցը՝ արտահանում են»,- ասաց նա: Անդրադառնալով այն հարցին, որ ընկերության արգելանքը տևում է մեկ տարի, Արմինե Սուքիասյանը նշեց, որ ՌԴ-ում գործող կարգերին, գործառույթներին և սահմանված պահանջներին չի կարող ՍԱՊԾ-ն միջամտել: «Ինչը որ ծառայության պարտականությունների մեջ է մտնում, արված է, մնացածը` թե ինչ կանի ՌԴ մեր գործընկեր ծառայությունը, ես դա չեմ կարող գնահատել»,- ասաց նա:  
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference