Վաշինգտոնի Ազգային կենդանաբանական այգում նախորդ տարի ծնված փոքրիկ Բաո Բաո պանդան նշել է իր ծննդյան օրը։ Նրա համար հատուկ ծննդյան տորթ է պատրաստվել խնձորի և բազուկի սառեցված հյութից, գրում է buzzfeed.com-ը։
Ըստ չինական ավանդույթի՝ ծննդյան տոնի մաս է կազմում արարողությունը, որի ընթացքում տարբեր խորհրդանշական առարկաներ են դրվում երեխայի առաջ։ Այն առարկան, որն ընտրում է երեխան, կանխատեսում է նրա ապագան։
Պանդայի առաջ դրվել է 3 տարբեր պաստառ՝ խորհրդանշական նկարներով։ Բաո Բաոն ընտրել է դեղձերով պաստառը, որը խորհրդանշում է երկարակեցություն։
«Պանդան առաջինն ընտրեց դեղձերը, ինչը նշանակում է, որ նա երկար կյանք կունենա»,- ասվում է այգու հայտարարությունում։