Կալիֆոռնիայում (ԱՄՆ) կիրակի տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 170-ի, հայտնում է Интерфакс-ը։
Ըստ տեղեկությունների՝ զոհեր չկան, իսկ տուժածների թվում ծանր վնասվածքներ է ստացել առնվազն 10 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում տեղի ունեցած 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը կարող է ԱՄՆ-ի տնտեսությանն արժենալ 500 մլն դոլարից մինչև 1 մլրդ դոլար։ Խոսքը շրջանի վնասված ենթակառուցվածքների վերականգնման ծախսերի մասին է։
Նապա քաղաքի մոտ 10.000 բնակիչ շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիայի, ևս 600 տներում չկա ջուր։ Նահանգապետ Ջերի Բրաունը շրջանում արտակարգ դրություն է հայտարարել։