Ռուսաստանի ԱԳՆ-ի նոր մարտահրավերների բաժնի ղեկավար Իլյա Ռոգաչյովը կարծում է, որ ցանկացած ահաբեկչական գործողություն պոտենցիալ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, այդ թվում նաև «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների գործողությունները, գրում է gazeta.ru-ն:
«Նման մասշտաբի ցանկացած ահաբեկչական սպառնալիք վտանգ է ներկայացնում նաև Ռուսաստանի համար, քանի որ շատ դժվար է հաշվարկել և կանխագուշակել հետևանքները»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի համար վտանգն այժմ ավելի շուտ գաղափարական է, սակայն այն կարող է լինել նաև այլ բնույթի:
Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստան կարող են վերադառնալ գրոհայինները, ովքեր այժմ «Իսլամական պետության» խմբավորման շարքերում են:
«Գաղափարախոսության տեսանկյունից սահմաններ չկան «Իսլամական պետության» ընդլայնման համար: Եվ խոսքն այստեղ ոչ միայն Ռուսաստանի հարավային շրջանների մասին է: Նրանց ուշադրության օբյեկտ են լինելու բոլոր մուսուլմանական շրջանները»,- ընդգծել է Ռոգաչյովը: