The Local-ը գրում է, որ Շվեյցարական ազգային պարկը, որ ձգվում է 170 կիլոմետր, անցած հանգստյան օրերին նշել է իր հարյուրամյակը, որը լուսաբանել են տեղական հեռուստատեսությունները: Իր հարուստ ֆլորայով ու ֆաունայով հայտնի ազգային պարկը հիմնադրվել է 1914 թ.: Ի սկզբանե ազգային պարկի ստեղծման նպատակը եղել է ալպիական բնապատկերների պահպանումը: Այնուհետև այստեղ սկսել են գալ զբոսաշրջիկներ հարևան երկրներից և տարեցտարի սկսում են ավելանալ նրանք, ովքեր ցանկանում էին տեսնել անաղարտ մնացած, քաղաքակրթության ու ուրբանիզմի ալիքից հեռու բնության այս անկյունը: Չնայած պարզը այցելուների համար բաց է միայն ամառային սեզոնին, սակայն դրանից նրա հռչակը չի խամրում: Պարկը նաև հնարավորություն է տալիս ուսուսմնասիրողներին գնահատել տեղի էկոհամակարգը ու զբաղվել պարկի բուսական ու կենդանական հարուստ տեսականու հետազոտություններով: