Գեներալ Ռամազան Շարիֆը, ով ԻԻՀ Իսլամական հեղափոխության պաշտպանների հակաօդային պաշտպանության կորպուսի տեղեկատվության վարության ղեկավարն է, հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի իր ենթակայության ներքո գործող ստորաբաժանումները զբաղվում են իսրայելական խփված անօդաչու լրտեսական սարքի ուսումնասիրությամբ: հ Հիշեցնենք, որ երեկ, օգոստոսի 24-ին ԻԻՀ Իսլամական Հեղափոպխության Պաշտպանների Հակա-Օդային Պաշտպանության կորպուսը հայտրարել էր, որ իր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու ոչնչացվել է իսրայելական անօդաչու լրտեսական թռչող սարք: Հրապարակված տեղեկատվության համաձայն օրերս ավելի ընդարձակ ելույթով հանդեսզ կգա ՀՕՊ կորպուսի հրամանատար գեներալ Ալի Հագիզադեն: Նշենք նաև, որ Իսրայելի ԶՈՒ սինապահեստում իրոք գոյություն ունի GHOST անվամբ, ընդամենը 20 սմ. երկարությամբ լրտեսական անօդաչու թռչող սարք, որը գործնականում անորսալի է, քանի որ անհնարին է այն նույնականացնել ու տեղորոշել ռադարների միջոցով: Իրանական կողմը կարծիք է հայտնել նաև, որ ամենայն հավանականությամբ թռչող սարքը գործարկվել ու կառավարվել է Իրանի տարածքից: