Օգոստոսի 23-ին, ժամը 20.30-ին ոստիկանության Արթիկի բաժին է դիմել 1966 թ. ծնված Գևորգ Պ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, գնացել է 1971 թ. ծնված Գայանե Հ.-ի տուն որպես հյուր:
Հյուրասիրության ժամանակ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Գայանե Հ.-ն սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Գևորգ Պ.-ի որովայնին և դեմքին` պատճառելով վնասվածքներ: Գայանե Հ.-ն ներկայացվել է բաժին: Դեպքի վայրից վերցվել է երկու դանակ և մեկ մկրատ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից. կատարվում է նախաքննություն: