«Ժողովուրդ»-ի տեղեկություներով' օգոստոսի 24-ին' գիշերը ժամը 2:15-ի սահմաններում, Կարապի լճի հարեւանությամբ գտնվող «Ռիչ» սրճարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ ականատեսների' միջադեպի կիզակետում եղել են Իսպանիայի 3 քաղաքացիներ, որոնք անհասկանալի պատճառներով սկսել են սրճանանում ծեծել միմյանց: Գիշերը' նշված ժամին, սրճարանի հարեւանությամբ այնպիսի իրարանցում է սկսվել, որ ոստիկանները մի կերպ են կարողացել հանդարտեցնել իրավիճակը՝ օտարերկրացիներին ոստիկանություն բերման ենթարկելով:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: