Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ ավելի քան 120 բուժ. ոլորտի աշխատողներ են մահացել Էբոլա տենդից, Արևմտյան Աֆրիկայում: Նշվում է, որ սա աննախադեպ համաճարակ է նաև մահացած բուժ անձնակազմի թվաքանակի պատճառով: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, համաճարակի օջախ հանդիսացող Լիբերիայում, Նիգերիայում, Գվինեայում ու Սյեռա-Լեոնեում աշխատում են 240 բուժաշխատողներ, որոնց մի մասն արդեն մահացել են և շուտով առաջ է գալու նոր բժիշկների ներգրավման խնդիրը: Այս օրերին համաճարակի օջախում գտնվող ՄԱԿ դեսպան Դևիդ Նաբորրոն ԶԼՄ-ներին հայտարարել է, որ պայքարը համաճարակի դեմ նմանվում է պատերազմի: Ընդ որում համաճարակի օջախը միտում ունի ընդլայնվելու: Կիրակի, Կոնգոյի Ժողովդրավարական Հանրապետությունն հաստատեց, որ իր տարածքում գրանցվել է էբոլայից մահվան առաջին երկու դեպքերը: Հիշեցնենք, որ այս պահին առկա տվյալների համաձայն, վարակակիր են 2600 մարդ, իսկ արդեն մահացածների թիվը հասնում է 1427-ի: Արևմտյան Աֆրիկայի երկրները նաև սկսել են օրենքներ ընդունել որոնց համաձայն վարակակրին կամ վարակից արձանագրված մահվան դեպքի թաքցնելը կամ ինքնաբուժումը քրեականացվում է: