Al Ahram-ը գրում է, որ վաղ առավոտյան Եգիպտոսի հարավում գտնվող Լյուքսոր տուրիստական շրջանում բախվել են երկու միկրոավտոբուս, որի արդյունքում զոհվել են 19 մարդ, վիրավորվել 15-ը: Մեծ արագությամբ ընթացող ավտոբուսների վարորդները չեն կարողացել իրականացնել ճիշտ ղեկավարում, ինչի պատճառով էլ վթարն է տեղի ունեցել, ԶԼՄ-ին հայտնել են տեղի ոստիկանությունից: Բոլոր զոհերը Եգիպտոսի քաղաքացիներ են եղել:Նշենք, որ Եգիպտոսում բավական հաճախ են պատահում ճանապարհա-տանսպորտային պատահարմները: Անցած ուրբաթ կրկին երկու ավտոբուսների բախումը Կարմիր ծովի շրջանում խլել էր 33 մարդու կյանք: