Խաղաղ օվկիանոսում «Մարի» փոթորիկը հասել է Մեքսիկայի ափերին՝ հինգերորդ կատեգորիայից թուլանալով մինչև չորրորդ: Այն, սակայն, հասցրել է Օախակա մեքսիկական նահանգում մոտ 10 հազար ընտանիքների ունեցվածքին վնասներ հասցնել, հաղորդում է Взгляд-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի ազգային օդերևութաբանական ծառայությանը:
Օախակայի իշխանությունները խնդրել են դաշնային կենտրոնին արտակարգ իրավիճակ հայտարարել նահանգի 10 քաղաքներում: Փոթորկի հետևանքով քանդվել են որոշ ճանապարհներ, սողանքներ են առաջացել, հեղեղումներ գրանցվել:
Ուժեղ անձրևներ են սպասվում Հարավային Ստորին Կալիֆորնիայում, Սոնորայում, Սինալոայում, Նայարիտում, Չիուաուայում: Բացի այդ, չի բացառվում մեծ ալիքի հնարավորությունը Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին: Իշխանությունները խնդրում են բնակչությանը զգուշություն ցուցաբերել: