Բելառուսի մայրաքաղաքում սկսվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը արտաքին քաղաքականության եվրակոմիսար Քետրին Էշթոնի հետ:
«Սսվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրաստիճան ներկայացուցիչ Ք. Էշթոնի հետ»,- գրված է Twitter-ում Ուկրաինայի նախագահի վարչակազմի միկրոբլոգում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Սպասվում է, որ Պորոշենկոն Մինսկում բանակցություններ կվարի Մաքսային միության նախագահներ Վլադիմիր Պուտինի, Նուրսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինայի հարավ-արևելքի իրադրության կարգավորման հարցի շուրջը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: