«Интерфакс»-ը գրում է, որ Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն բացատրել է, թե ինչու է իր երկիրն հրաժարվել սանցկաիներ կիրառել ՌԴ դեմ: Վերջինս ասել է, որ Վրաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունն այնքան աննշան է, որ սանկցիաների կիրառումն ուղղակի անիմաստ է: Աբաշիձեն միաժամանակ նաև ընդգծել է, որ Վրաստանն ակտիվորեն օժանդակում է Ուկրաինային: