ՍԻՆՀՈՒԱ գործակալությունը գրում է, որ Չինաստանի Ռազմա-Օդային ուժերը սկսել են բազմազգ հակաահաբեկչական զորավարժությունները: Վեցօրյա զորավարժությունները կանցկացվեն Շանհայի կազմակերպության շրջանակներում, որի կազմում են Ռուսաստանը, Չինաստանը, ինրպես նաև Կենտրոնական Ասիայի երեք երկրները: Ավելի քան 7 հազաի զինվորականներ Ռուսաստանից, Չինաստանից, Ղրղզստանից ու Տաջիկստանից կմասնակցեն իր տեսակի մեջ խոշորագույն այդ զորավարժություններին: Կներգրավեն զորավարժություններին նաև կործաիչ ինքնաթիռներ, ծանր տեխնիկա, անօդաչու թոռչող սարքեր: Ինչպես տեղեկացրել են չինական կողմի ներկայացուցիչները, զորավարժությունների ժամանակ հատկապես ուշադրություն է դարձվելու հակաահաբեկչական գործողությունների իրականացմանն ու կոորդինացիային: