«Իրավունք Հետաքննություն» օրաթերթի տեղեկացմամբ՝ օգոստոսի 25-ին՝ կեսգիշերին, Երևանի «Մամա Միա» կարաոկե ակումբի մոտ ծեծկռտուք է եղել հայ և ուկրաինացի աղջիկների միջև:
Ինչպես լրատվամիջոցն է նշում, բացի բարոյական ու ֆիզիկական վնասվածքներ պատաճառելուց, աղջիկները նաև կոտրել են ակումբի գովազդային վահանակը:
«Իրավապահները կարծում են, որ մարտական լիցքն աղջիկներն ստացել են ակումբում: Իսկ այն, որ նրանց լիցքաթափել են ոստիկանությունում, կասկածից վեր է»,- եզրափակում է թերթը: