Յոթ տարվա մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը հատել է Եգիպտոսի և Գազայի սահմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շարասյունը կարողացել է անցնել «Ռաֆահ» անցակետով, որը բացվել է, երբ Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվել են Գազայի հատվածում հրադադարի մասին:
Պարենով ապահովումն ու սննդի և շինարարական նյութերի համար մարդասիրական միջանցքի ստեղծումը երեքշաբթի ուժի մեջ մտած հրադադարի պայմաններն են եղել: