Կառավարությունն առաջիկա նիստում պատրաստվում է թույլատրել «ՆԻՎԵԿՈՏՐԱՆՍ ԷՅ ԷՄ» ՓԲԸ-ի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը 3 տարի ժամկետով:
Նախագծի նպատակն է՝ նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան «Հյուսիս-Հարավ» առաջին արագընթաց ճանապարհի կառուցմանը:
Նշենք, որ «ՆԻՎԵԿՈՏՐԱՆՍ ԷՅ ԷՄ» ՓԲ ընկերությունը ` հանդիսանալով «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ընկերության ենթակապալառու կազմակերպություն, կատարում է պահանջվող որակային չափանիշներին համապատասխանող շինարարական աշխատանքներ, որի նպատակով ընկերությունը ներմուծել է համապատասխան սարքավորումներ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, որոնց ժամկետները լրանում են ս.թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին:
«Հաշվի առնելով կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև նպատակ ունենալով նպաստելու իրականացվող աշխատանքների շարունակականությանը և բարեհաջող ավարտին` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է դրական լուծում տալ խնդրին»,-նշվում է նախագծի մեջ։