Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 17:00-ի սահմաններում Գոգարք գյուղի Կեռ-Հողեր կոչվող սարում «Գազ 66» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքնայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 20 մետր գլորվելով՝ հայտնվել սարի տակ, ինչի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներից ևս մեկը ճանապարհին մահացել է: Վթարի վայր են ժամանել Լոռու ճանապարհային ոստիկանները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Տեղում են նաև Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները, փորձագետը: Փաստի առթիվ տեղում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը: Ոստիկանությունը քիչ առաջ պարզել է, որ մեքենան վարել է Գուգարք գյուղի բնակիչ, 55-ամյա Հրաչիկ Առաքելյանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Մահացած ուղևորներն են՝ Գուգարք գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Ռադիկ Սոլոմոնյանը և նրա որդին՝ 11-ամյա Արմեն Սոլոմոնյանը, իսկ հիվանդանոց տեղափոխված վիրավորներն են Գուգարք գյուղի բնակիչներ՝ 25-ամյա Դավիթ Պողոսյանը և նրա հայրը՝ 58-ամյա Արշալույս Պողոսյանը:
Շարունակությունը՝ այստեղ...