Reuters-ը գրում է, որ Սյեռա Լեոնեում էբոլա տենդից մահացել է ևս մեկ բժիշկ` Սահր Ռոջերսը: Հաղորդման համաձայն, դոկտոր Ռոջերսը վարակվել էր Էբոլա տենդի վիրուսով երկրի արևելքում գտնվող Քենեմա քաղաքի հիվանդանոցում, որտեղ և աշխատում էր: Վերջինս Սյեռա-Լեոնեում մահացած երրորդ բժիշկն է: Հիշեցնենք, որ ԱՀԿ տվյալների համաձայն, էբոլա տենդի համաճարակի բռնկումից մինչ այսօր Արևմտյան Աֆրիկայում մահացել են ավելի քան 120 բուժաշխատողներ: