Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խմբակցություններն ԱԺ նստաշրջանի մեկնարկին պատրաստվում են օրենսդրական լուրջ փաթեթներով

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին հաշված օրեր են մնացել: Խորհրդարանը ներկայացնող քաղաքական խմբակցությունները մեկնարկելիք նստաշրջանին և աշնանային թեժ քաղաքական կյանքին պատրաստվում են ներկայանալ նոր գաղափարներով և հագեցած օրակարգով: Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները փաստում են, որ աշնանային նստաշրջանը բավականին թեժ է լինելու և լինելու են քննարկումներ ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած հարկային քաղաքականության մեջ փոփոխություններից և փոքր ու միջին բիզնեսի համար արտոնություններ սահմանող նախագծերից մինչև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանընշեց, որ կառավարության ծրագրում առկա բոլոր խնդիրները, որոնք իշխանություններն իրենց վրա են վերցրել, պետք է կարգավորվեն նաև օրենքով, որպեսզի հնարավոր լինի դրանք կյանքի կոչել: «Բնականաբար, սկզբնական շրջանում կքննարկենք այդ հարցերը, որից հետո արդեն կլինի Մաքսային միության անդամակցության հետ կապված փաթեթի քննարկումը: Այնպես որ, մեզ բավականին ծանրաբեռնված նստաշրջան է մեզ սպասվում: Այսինքն, ինչ պարտավորություն մենք ստանձնել ենք, օրենսդրական դաշտում պետք է կարգավորում ստանան»,- ասաց Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ կլինեն օրինագծեր, որոնցով կկարգավորվեն հարկային դաշտում առկա խնդիրները: «Ես կարծում եմ, որ օրենսդրական դաշտում առաջնահերթ հարցեր չկան: Ես չեմ ցանկանում որևէ հարց ավելի կարևորել: Ինչքան խնդիրներ կան, պետք է հասցնենք կարգավորել: Մենք նաև պետք է հասցնենք կարգավորել 2015թ. պետական բյուջեի հետ կապված խնդիրները, որպեսզի արդեն բյուջեի քննարկման ժամանակ խնդիրներ չառաջանան: Բազմիցս նշել ենք, որ պետական բյուջեի քննարկումից առաջ բավականին հաստ փաթեթ է բերվում, որի քննարկումն արդեն խոչընդոտներ է առաջացնում: Հիմա մենք ամեն ինչ պետ ք է անենք, որպեսզի այդ խնդիրները չառաջանան: Մենք պետք է ընթացքում քննարկումներ անցկացնենք, որպեսզի հետագայում ձեռնպահ մնանք այդ հաստափոր փաթեթներից, որոնց քննարկումների ընթացքում խնդիրներ են առաջանում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ունի, որոնք կդրվեն շրջանառության մեջ: Դրանք հիմնականում առնչվում են փոքր և միջին բիզնեսին արտոնություններ տալու հարցին: «Մեր օրենսդրական նախաձեռնությունները վերաբերելու են ներդրումային դաշտը բարելավելուն, սահմանամերձ գյուղերում արտոնությունների տրամադրմանը: Մենք առաջարկելու ենք նաև «Սահմանապահ համայնք» եզրույթը ձևակերպել և նախագիծը հիմա քննարկում ենք քառյակի մեր գործընկերների հետ: Մենք կարծում ենք, որ պետք է լուրջ արտոնություններ տրվեն այդ համայնքներում ներդրումներ կատարողներին»,- ասաց Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ն բավականն լուրջ նախաձեռնություններ ունի արդյունաբերական գոտիների, ինչպես նաև կրթության ոլորտում և հենց սեպտեմբերին խորհրդարանի օրակարգին կներկայացնի բավականին ընդգրկուն փաթեթներ: «Թե դրանցից քանիսը կարժանանան կառավարության հավանությանը, ես հիմա չեմ կարող ասել, քանի որ մենք նախադեպ ունենք, որ կառավարության կողմից համարյա միշտ մերժվել են ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկները: Ես հույս ունեմ, որ կառավարությունն այդ ճանապարհով չի գնա և կմտնի առավել կառուցողական դաշտ: Ամեն դեպքում կապրենք կտեսնենք, մենք մեր նախաձեռնություններով շարունակում ենք առաջ շարժվել և, անկախ նրանից, կընդունվեն մեր առաջարկները, թե ոչ, մենք շարունակելու ենք առաջ շարժվել»,- ասաց Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց նաև, որ ուժի մեջ է քառյակի կողմից հանրահավաքի հրավիրումը: Նա ընդգծեց, որ առաջիկայում քառյակի նիստի ընթացքում հանրահավաքի անցկացման ժամկետների մեջ որոշակի հստակություն կմտցվի: Իսկ թե երբ կլինի քառյակի նիստը, ԲՀԿ քարտուղարը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ այս պահին դեռևս հստակ չէ, սակայն առաջիկայում պարզ կլինի նաև քառյակի նիստի օրը:

«Ժառանգություն» խմբակցութան ղեկավար Ռուբեն Հակոբյանն օգոստոսի 26-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խմբակցությունն Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին կներկայացնի մոտ քսան օրենսդրական նախագծեր: Նա տեղեկացրել է, որ նախաձեռնություններից մեկը զինապարտության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն է, որով առաջարկվում է հանել ուսումնական պրոցեսի ընթացքում տարկետման իրավունքը: Մյուս նախագիծը վերաբերվում է խորհրդարանական ընդդիմության դերի բարձրացմանը' առաջարկելով փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։ Ռուբիկ Հակոբյանի խոսքով' «Ժառանգություն» խմբակցության կարևոր ու հիմնական նախաձեռնություններից է շարունակում մնալ Արցախի անկախության ճանաչման օրենդրական նախաձեռնությունը, որի ընդունման հարցը պատրաստ են քննարկել տարբեր ուժերի, այդ թվում՝ ԼՂՀ իշխանությունների հետ։ «Ժառանգությունը» հանդես կգա նաև ԱԺ հանձնաժողովների նիստերն օնլայն ռեժիմով տեսաձայնագրելու և այն ԱԺ կայքով ցուցադրելու նախաձեռնությամբ:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 30-ի իրենց հանրահավաքին, ապա Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենց քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվել ու հանրահավաքը կլինի իրենց մշակած աշխատանքային ժամանակացույցի սկիզբը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference