ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հղում տալով տեղի "112.ua" գործակալությանը, գրում է, որ Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է դեպի Ռուսաստան ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների արտահանումը: Բացառություն են հանդիսանում աէրոտիեզերական նշանակության տեխնիկան, որը կիրառվում է բացառապես խաղաղ նպատակների համար միջազգային տիեզերական հետազոտությունների ու գիտական ուսումնասիրությունների ծրագրերի շրջանակներում: