ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարար Ջասթինա Գրինինգիի համապատասխան հայտարարությունը գրում է, որ Մեծ Բրիտանիան Իրաք կառաքի 16,6 միլիոն դոլար հումանիտար օգնություն: Օգնության մեծ մասը հանձնվելու է «արդեն տեղում աշխատող ոչ կառավարական կազմակերպություններին», իսկ եւս երկու միլիոն Լոնդոնը կուղղի «բեռների օպերատիվ մատակարարման ապահովմանը»: Ավելի վաղ այդ նպատակների վրա Լոնդոնն արդեն ծախսել էր 21,5 միլիոն դոլար: Բրիտանիայի օդանավերը իրաքցիներին մատակարարել են «նաեւ 62 տոննա պարեն, ավելի քան 1,5 հազար վրան եւ խմելու ջրի թորման 840 սարք»: