ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, ըստ որի, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները վատթարացել էին ավելի վաղուց՝ մինչեւ Ուկրաինայի հակամարտությունը։ «Կարող եմ միայն նշել, որ մինչեւ Ուկրաինան, Ռուսաստանի վրա հարձակումները սկսել էին ձեռք բերել բացարձակ ոչ ադեկվատ բնութագիր։ Ամեն ինչ սկսվել է շատ ավելի շուտ, դեռ մինչեւ այս տարվա գարունը»,- ասել է նախարարը։ Լավրովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ առճակատմամբ եւ «պատժամիջոցների պարույրի ոլորմամբ»։