Ալ-Արաբիան գրում է, որ ԻԼԻՊ-ի գրոհայիններն օրական մոտ 3 միլիոն դոլար են աշխատում «սև շուկաներում» նավթ վաճառելով: Վերջինս այս տեղեկատվությունը հրապարակել է մասնագետների ու վերլուծաբանների հաշվարկների հիման վրա: ԶԼՄ-ն նաև նշել է, որ վերջին ամիսների ընթացքում գրոհայիններին հաջողվել է գրավել մի քանի նավթի հանքեր Սիրիայի և Իրաքի տարածքում: Վերլուծաբանները պնդում են, որ ԻԼԻՊ-ի ներկայացուցիչները վաճառում են հում նավթը միջազգային արժեքից մոտ երկու անգամ ցածր գնով: Այս առնչությամբ քայլեր է ձեռնարկել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախազգուշացնելով պետություններին չզբաղվել նավթի առևտրով ահաբեկչական խմբավորման հետ: Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք ներքաշված են այդ առևտրի մեջ: