ИТАР-ТАСС-ը գրում է, որ ԵՄ Էներգետիկ հարցերով կոմիսար Գյունտեր Էտտինգերը պնդում է, որպեսզի ամենասեղմ ժամկետներում ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, քանի որ հակառակ պարագայում Ուկրաինային կսպառնա առանց ռուսական գազի մնալը: Էտտինգերը նկատել է, որ ներկայիս ստեղծված պայմաններում եթե Կիևը մնա առանց գազ, ապա կսկսի այն գողանալ, ինչն էլ կարող է բերել այն բանին, որ Ռուսաստանն առհասարակ դադարեցնի գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով ու տուժի Եվրոպան: Էտտինգերն իր մտավախությունն հիմնավորել է այն իրողությամբ, որ արդեն 2006 և 2009 թթ գազային ճգնաժամի ժամանակ արձանագրվել են գազագողության դեպքեր: