Իսլանդիայի հյուսիսում սկսվել է Բարդարբունգա հրաբխի ժայթքումը, հայտնում է Interfax.ru-ն՝ վկայակոչելով Իսլանդիայի օդերևութաբանական ծառայությանը:
Հայտնի է դարձել, որ լավան դուրս է գալիս մակերևույթ սառույցի մեջ առկա հարյուրմետրանոց ճեղքից:
Կանխատեսվում է ավիափոխադրումների խափանում Իսլանդիայի, Շոտլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի համար, եթե մոխրի ամպերը չափազանց ուժեղ լինեն: Ինչպես նաև՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի որոշ հատվածների համար:
2010-ին իսլանդական Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքումը լրջորեն խափանել էր ավիափոխադրումը Եվրոպայում: