Այն ժամանակ, երբ ԱՄն-ն զինաթափվում է, նրա հակառակորդները ավելացնում են իրենց ռազմական պոտենցիալը: Այսպիսի կարծիք են արտահայտել որոշ բարձրաստիճան ամերիկացի զինվորականներ The Washington Times-ին: Օբամայի վարչակազմը, ըստ զինվորականների, դանդաղեցնում է իրաքցի քրդերի զինումը, ինչը առավելություն է տալիս ԻԼԻՊ-ի գրոհային ահաբեկիչներին, իսկ կետային ավիառմբահարումները ավելին չեն, քան քորոցի ծակոցները: Թեև Պոնտագոնը պատրաստվում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի, սակայն ԱՄՆ Պաշտպանության նախարար Չակ Հեյգելը զգուշացնում է, որ իսլամիստները ընդունակ են “ծայրահեղ ահաբեկության”: ԱՄՆ զինվորականների գժգոհությունը հատկապես այն իրողությամբ է պայմանավորված, որ նախագահ Օբամայի վարչակազմը ավելի ու ավելի է ընդգծում, որ ԱՄՆ-ն չի կարող այլևս երկու պատերազմ միանգամից վարելէ ու դա թուլության ակնհայտ նշան է Ռուսաստան-Չինաստան ալյանսի պայմաններում: Արդյունքում, ինչպես նկատում է ԱՄՆ բանակի գնդապետ Նարջելը, ԱՄՆ-ն կորցնում է իր տիրապետող դիրքերը Խաղաղ օվիկանոսում, և իր մնացած հենակետերում: