Ինչպես հայտնի է սրտաբանական ու սրտավիրահատաբանական հիվանդությունները հանդիսանում են մահվան հիմնական պատճառները և կանանց և տղամարդկանց մոտ: Ամեն տարի ամբողջ աշխարհում այդ հիվանդություններից մահանում է տասնհինգ միլիոն մարդ: Համաձայն Nature Communications անգլիալեզու պարբերականի հրապարակումների, ամերիկյան Պիտսբուրգի համալսարանի գիտնականներին. գիտական խմբի ղեկավար Լեյ Յանի գլխավորությամբ, հաջողվել է սրտաբանական վիրահատության մեջ մեծ առաջընթաց արձանագրել` աճեցնելով նոր սիրտ հնի ցողունային բջիջներից: Այժմ գիտնականները փորձում են նույն փորձարկումն իրականացնել մարդու սրտի վրա` նախ աճեցնելով МСР- բջիջները, որոնք անհրաժեշտ են հիմնական սրտամկանային հյուսվածքների ձևավորման համար և ապա արդեն “կաղապարել” այն: Ստեղծված արհեստական սիրտը, որը նախատեսված է առայժմ կրծողների դասի կենդանու համար, կարողանում է րոպեում տասնհինգ հարված բաբախել ու իր միջով անցկացնել արյուն, սակայն գիտնականները լիահույս են, որ կկարողանան այն կատարելագործել նաև մարդու համար: