ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իր ձեռքի տակ կան Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի առկայությունն ապացուցող արբանյակային լուսանկարներ: Այս մասին թվիթերյան գրառում է կատարել Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո քարտուղար Օանա Լունգեսկուն: Ավելի վաղ Դաշինքը հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքում կան ավելի քան հազար ռուսական զինվորականներ, որոնք օժանդակում են աշխարհազորայիններին: Ռուսական զորքերի` Ուկրաինա ներխուժման մասին հայտարարել էր նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Ավելին, վերջինս այդ կապակցությամբ չեղյալ էր հայտարարել Թուրքիա նորընտիր նախագահ Ռ. Էրդողանի երդմնակալության իր մասնակցությունը: