«Интерфакс»-ը գրում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ անդամ պետություններիհամաժողովին քննարկվելու և նաև ուկրաինական ճգնաժամի սրացման և Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հավանականության հարցը: “Մենք ստանում ենք տեղեկություններ առ այն, որ ռուսական զինված ուժերը ընդգծված ներկայություն ունեն ռուս-ուկրաինական սահմանին ու օժանդակում են անջատողականներին այն շրջաններում, որտեղ դեռևս իրավիճակը հանգիստ է: Մենք հստակ են նշել դեռ այս տարվա մարտին, որ եթե հակամարտությունը շարունակվի խորանալ, ապա ստիպված կլինենք քննարկել Ռուսաստանի դեմ նորանոր սանկցիաներ կիրառելու հարցը: Այսպիսով, սպասվող համաժողովի ժամանակ մենք ստիպված կլինենք հստակեցնել մեր արձագանքը իրավիճակի սրացման հանդեպ”,- պարզաբանել է Անգելա Մերկելը: Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին տեղի է ունենալու ԵՄ անդամ պետությունների ղեկավարների արտահերթ ահամժողով: