ՌԴ ԱԳՆ Մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կ. Դոլգովն օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կապված ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում տեղի ունեցած հայտնի դեպքերի առնչությամբ, խորհուրդ է տվել ամերիկյան իշխանություններին սեփական երկրի ներքին խնդիրները լուծել և ոչ թե ժողովրդավարության պաշտպանության անվան ներքո խառնվել այլ պետությունների ներքին գործերին: Հուզումները Ֆերգյուսոնում ցույց են տալիս, որ ամերիկյան և պետության և հասարակության մեջ կան խորը համակարգային խնդիրներ կապված մարդու իրավունքների ու ազատությունների պահպանելու ու հարգելու և ժողովրդավարական արժեքներին հետևելու հետ: “Տեղի ունեցած և այժմ էլ դեռ կատարվող դեպքերը դեռ երկար ժամանակ կվկայեն այն մասին, չնայած ամեն տեսակի հավաստիացումների, ամերիկյան հսարակությունը դեռ մասնատված է և չկա իրավաչափություն ռասսայական պատկանելիության ու իրավահավասարության հարցերում”,- նշել է պաշտոնյան: Ըստ Դոլգովի, այս դեպքը ուղղակի առիթ դարձավ, որպեսզի երկրի սոցիալապես անապահով զանգվածները դուրս գան փողոց իրենց բողոքն արտահայտելու և խոսելու այն օրինախախտումների մասին, որոնք կիրառվում են իրավապահ մարմինների կողմից հատկապես զենք կիրառելու ու ուժի կիրառման կանոնների պահպանության առումով: “Բողքի ակցիաների ցումը, Ազգային գվարդիայի ներգարվումը այդ գործում, հիշեցնում են ամերիկյան պատմության մեջ բազմիցս տեղի ունեցած ռասայական կատակլիզմները: Միաժամանակ ամերիկացի իրավապաշտպանները ահազանգ են հնչեցնում, որ իրավապահ մարմինների կողմից նկատվում է քաղաքացիական անձանց նկատմամբ չարդարացված զենքի ու ուժի կիրառման դեպքերի ավելացում և որոշակի անպատժելիություն”,- նկատել է Դոլգովը վկայակոչելով “Քաղաքացիական ազատության ամերիկյան միության” և այլ հասարակական կազմակերպությունների զեկույցներն ու գնահատականները: