ԱՄՆ-ն պատրաստվում է քննարկել Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը միջազգային հարփակներում, հատկապես Ռուսաստանի հանդեպ հետագա պատժամիջոցների կիրառման հնարավորության համատեքստում: Այս մասին հայտարարել է Պետդեպի մամլո խոսնակ Ջենիֆեր Փսակին հերթական բրիֆինգի ժամանակ: Խոսելով արդեն կիրառված սանկցիաների մասին` Փսակին ասել է, որ դրանք ճնշում են գործադրում և իրենց ազդեցությունն ունենում են ռուսական տնտեսության վրա: Միաժամանակ Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի անկախ աղբյուրներից ստացված տեղեկություններ, որ Ուկրաինայի արևելքում կան հազարավոր զինվորներ, թեև ՆԱՏՕ-ն այդ հարցը կասկածի տակ չի առնում: