RT.com-ը գրում է, որ Նիդերլանդներում գտնվող Ալլարդ Պիերսոնի թանգարանը որոշել է սկոյութների ոսկին հետ չվերադարձնել ոչ Ուկրաինային և ոչ էլ Ռուսաստանին կամ Ղրիմին, մինչ հարցը կլուծվի կամ դատական կարգով, կամ փոխըմբռնման պայմանագրով: Այս մասին օրերս հայտարարել էր Ամստերդամի համալսարանը, որն հանդիսանում է թանգարանի սեփականատերը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ցուցադրության նպատակով Ամստերդամ էր տարվել սկյութական ոսկին, որը իրենից ներկայացնում է եզակի հավաքածու և պահվում էր Ղրիմում: Ուկրաինական ճգնաժամի պատճառով այժմ համալսարանը չի կարողանում կողմնորոշվել, թե ում վերադարձնի հավաքածուն, քանի որ մի կողմից որպես իրավատեր է հանդես գալիս Կիևը, մյուս կողմից Ղրիմի շահերն է ներկայացնում ՌԴ-ն: