ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում օգոստոսի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ են ստացել փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: