Թուրքիայի Ազգային շարժում կուսակցության առաջնորդը նշել է, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կառավարությունը պատվիրված կառավարություն է : Իրանի Լուրերի կենտրոնական ծառայությունը, հղում կատարելով Թուրքիայի «Մելլիեթ» օրաթերթին, հաղորդել է, <Դովլաթ Բաղչելին ասել է.«Թուրքիայի նոր նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը անձամբ է պատրաստել կառավարության կազմի անվանացանկը և հանձնելով Դավուօղլունին, կրկին հաստատել է այն»: Նա հավելել, որ Դավութօղլուի կառավարությունն իր գործունեությունն իրականացնելու է Էրդողանի հրամանով և նրա հովանավորության ներքո: Բաղչելին, նշելով, որ համաձայն Թուրքիայի օրենքների, Էրդողանը օգոստոսի 15-ին՝ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտարարվելուց հետ հրաժարական պիտի տար վարչապետի և «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդի պաշտոնից, Էրդողանի այս կողմնորոշումը սև բիծ է համարել Թուրքիայի ժողովրդավարության պատմության մեջ: