Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ կազմվել է Ուկրաինայի զարգացման ծրագիր, որի շրջանակներում առաջիկայում կկազմակերպվի կոնֆերանս դոնորների ներգրավման նպատակով: Ներգրավված դոնորների տրամադրված միջոցները կուղղորդվեն Ուկրաինայի հարավարևելյան շրջանների վերականգնմանը, որտեղ այս պահին ընթանում են ռազմական գործողություններ կառավարական զինված ուժերի ու աշխարհազորայինների միջև: Միաժամանակ նաև կազմակերպությունն իր մասնագետներին կուղարկի Ուկրաինա, ովքեր կօգնեն Կիևին Դոնբասի վերականգնման հարցում: