2015-ի սկզբին ԵՄ-ն մտադիր է արգելել անդամ երկրների տարածքում սմարթֆոններ և բջջային հեռախոսներ արտադրել և վաճառել, որոնք չափազանց մեծ էներգիա են ծախսում մարտկոցների լիցքավորման ժամանակ:
Ինչպես գրում է newsru.com-ը՝ The Telegraph-ին հղումով, ավելի վաղ եվրոպական մարմինները համապատասխան արգելք էին սահմանել փոշեկուլների, լվացքի մեքենաների, սառնարանների ու հեռուստացույցների համար, իսկ այժմ մտադիր են արգելքի գործունեությունը տարածել այլ կենցաղային սարքերի վրա, ներառյալ՝ վարսահարդարիչը, էլեկտրական թեյնիկը, խոտհնձիչը, ինչպես նաև` սմարթֆոնները:
Նոր կանոնների` ուժի մեջ մտնելը կարող է լրջորեն ազդել արտադրողների վրա: Եվրահանձնաժողովի իրականացրած հետազոտության համաձայն՝ նոր սահամանափակումների ընդունումը կարող է վերաբերել ԵՄ տարածքում վաճառվող բոլոր սարքավորումների մեկ երրորդին: